Երեւան-Մալաթիա Սեբաստիա (2014)

Երեւան-Մալաթիա Սեբաստիա


Risk Level: 3

Parameter Data Level
Dust/ emmision/ton/year 111.9 3
CO/emmision/ton/year 13.85 1
NO/emmision/ton/year 1.13 1
SO2/emmision/ton/year 0.95 2


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Նոր ճանապարհի կառուցման հետեւանքով փոշով աղտոտվածությունը Երեւանոմ աղետալի չափերի կհասնի

ԷկոԼուր

Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու կառուցումը կնպաստի Երեւանի օդի աղտոտվածության ավելացմանը: Ճանապարհի կառուցումը տեւելու է 18 ամիս: Դեռեւս նախագիծն անցնում է բնապահպանական փորձաքննություն: 2013թ. նոյեմբերի 19-ին նախատեսված է մայրուղու նախագծի հասարակական լսումները: Ենթադրվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից դրական եզրակացության արժանանալու դեպքում նախագծի իրականացումը կսկսվի 2014 թվականին:

Ավտոմայրուղու նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության համաձայն` շինարարության ընթացքում մթնոլորտ կարտանետվեն` փոշի 111,9 տ/տարեկան, ածախածնի օքսիդ 13,85 տ/տարեկան տ/տարեկան, ազոտի երկօքսիդ 1,13  տ/տաեկան, ածխաջրածիններ 27 տ/տարեկան, ծծմբային անհիդրիդ 0,95 տ/տարեկան, պինդ մասնիկներ`0,69 տ/տարեկան: սակայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն, մթնոլորտ արտանետվելիք փոշու պարունակությունը միայն աղետալի վիճակ կստեղծի:  

Մոդելում որպես նորմա ընդունվել է մյուս վարչական շրջանների հետ համեմատած Երեւանի ամենից քիչ աղտոտված վարչական շրջանի` Նուբարաշենի ելքային տվյալները: Այստեղ արտանետումների ընդհանուր քանակը տարեկան կազմել է 3,37 տոննա փոշունը` 1,6 տոննա, ազոտի մոնօքսիդինը` (NO) 0,28 տոննա, շմոլ գազինը (CO)` 1,49 տոննա, ծծմբի երկօքսիդինը (SO2)`  0 տոննա:

Մոդելում աղտոտվածությունը գնահատվել է հետեւյալ սկզբունքով` առողջության համար նախատեսված ցուցանիշների համաձայն, եթե արտանետումները գերազանցում են թույլատրելի նորման 10 անգամ, ապա իրավիճակը գնահատվում է վատ, եթե գերազանցում են 20 անգամ, եւ դա տեւում է 2 օրից ավելի, ապա գնահատվում է որպես ճգնաժամային, իսկ եթե նորման գերազանցում են 30-50 անգամ, եւ դա տեւում է 8 ժամից ավելի, ապա գնահատվում է որպես աղետալի:

Ռիսկերի վերլուծություն