Գետառ գետի գետաբերան (2012)

Գետառ գետի գետաբերան


Risk Level: 3

Parameter Data Level
V, mkg/l water 215 3
NO2, mgN/l water 0.117 1
NH4, mgN/l water 2.24 2
Cr, mkg/l water 790 3
Mn, mkg/l water 250 2
Zn, mkg/l water 50 1


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Գետառ գետի գետաբերանում  էկոլոգիական աղետալի վիճակ է

ԷկոԼուր

Երեւանի միջով հոսող Գետառ գետի գետաբերանում  էկոլոգիական աղետալի վիճակ է` պայմանավորված վանադիումով, քրոմով, ամոնիում իոնով եւ մանգանով բարձր աղտոտվածությամբ: Ըստ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»  ՊՈԱԿ-ի 2012թ-ի տարեկան հաշվետվության`վանադիումը սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 21,5 անգամ, քրոմը` 15,8 անգամ, նիտրիտ իոնը 11,7 անգամ, ամոնիում իոնը 11,2 անգամ, մանգանը 5,0 անգամ, ցինկը` 1,1 անգամ: Գետի այս հատվածում վանադիումի պարունակությունը ջրում կազմել է 215 մկգ/լիտրում, քրոմինը` 790 մկգ/լիտրում,  նիտրիտ իոնինը` 0.117 մգN/լիտրում, ամոնիում իոնինը` 2.24 մգN/լիտրում, մանգանինը` 250 մկգ/լիտրում եւ ցինկինը 50 մկգ/լիտրում:

Գետառի գետաբերանի աղետալի վիճակը հայտնաբերվել է ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ով:

ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի այդ կետը նշել մինուսով

ԸՍՏ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ` ԱՅՆ ԲԱՆՈՒՄ, ՈՐ ԳԵՏԱՌ ԳԵՏԻ ՋՐԱՀՈՍՔԻ ԲԵՏՈՆԱՊԱՏՈՒՄԸ ՉՈՒՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ, ՄԵՂԱՎՈՐ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ

Ռիսկերի վերլուծություն