Երեւան-Նոր Նորք (2012)

Երեւան-Նոր Նորք


Risk Level: 3

Parameter Data Level
Արտանետումներ/ընդհանուր/տոննա/արեկան 168.01 3
Dust/ emmision/ton/year 63.83 3
NO/emmision/ton/year 14.63 3
CO/emmision/ton/year 41.9 2


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Նոր Նորքում առողջության համար աղետալի վիճակ է գործող ձեռնարկությունների արտանետումների պատճառով

ԷկոԼուր

Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում մթնոլորտի աղտոտվածությունը  2012թ. աղետալի է եղել մարդկանց առողջության համար գործող ձեռնարկությունների արտանետումների պատճառով: Այստեղ արտանետվող վնասակար նյութերի ընդհանուր քանակը տարեկան կազմել է 168.01 տոննա, փոշունը` 63.83 տոննա, ազոտի մոնօքսիդինը (NO)` 14.63 տոննա, շմոլ գազինը (CO)` 41.9 տոննա:

Նոր Նորքում տիրող այս վիճակը հայտնաբերվել է ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ով: Մոդելում Երեւանի վարչական շրջաններում արտանետումների հետ կապված իրավիճակը գնահատվել է 2012թ. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությանը տարբեր ձեռնարկությունների կողմից տրամադրված տվյալների հիման վրա: Որպես նորմա մոդելում ընդունվել է մյուս վարչական շրջանների հետ համեմատած Երեւանի ամենից քիչ աղտոտված վարչական շրջանի` Նուբարաշենի ելքային տվյալները: Այստեղ արտանետումների ընդհանուր քանակը տարեկան կազմել է 3,37 տոննա փոշունը` 1,6 տոննա, ազոտի մոնօքսիդինը` (NO) 0,28 տոննա, շմոլ գազինը (CO)` 1,49 տոննա, ծծմբի երկօքսիդինը (SO2)`  0 տոննա:

Մոդելում աղտոտվածությունը գնահատվել է հետեւյալ սկզբունքով` առողջության համար նախատեսված ցուցանիշների համաձայն, եթե արտանետումները գերազանցում են թույլատրելի նորման 10 անգամ, ապա իրավիճակը գնահատվում է վատ, եթե գերազանցում են 20 անգամ, եւ դա տեւում է 2 օրից ավելի, ապա գնահատվում է որպես ճգնաժամային, իսկ եթե նորման գերազանցում են 30-50 անգամ, եւ դա տեւում է 8 ժամից ավելի, ապա գնահատվում է որպես աղետալի:

Ռիսկերի վերլուծություն


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news