Երեւան-Մալաթիա Սեբաստիա (2012)

Երեւան-Մալաթիա Սեբաստիա


Risk Level: 3

Parameter Data Level
Արտանետումներ/ընդհանուր/տոննա/արեկան 518.35 3
Dust/ emmision/ton/year 10.19 1
NO/emmision/ton/year 15.56 3
SO2/emmision/ton/year 0.25 1
CO/emmision/ton/year 55.67 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Մալաթիա Սեբաստիայում շմոլ գազի, ազոտի մոնոքսիդի արտանետումների գերազանցումներն աղետալի վիճակ են ստեղծել մարդկանց առողջության համար

ԷկոԼուր

Մալաթիա Սեբաստիայում շմոլ գազի, ազոտի մոնոքսիդի արտանետումների գերազանցումներն աղետալի վիճակ են ստեղծել մարդկանց առողջության համար: Արտանետումների աղբյուրը շրջանում գործող ձեռնարկություններն են:նԱյստեղ արտանետվող վնասակար նյութերի ընդհանուր քանակը 2012թ. տարեկան կտրվածքով կազմել է 518.35 տոննա, փոշունը` 10.19 տոննա, ազոտի մոնօքսիդինը (NO)` 15.56 տոննա, շմոլ գազինը (CO)` 55.67 տոննա, ծծմբի երկօքսիդինը (SO2)` 0.25 տոննա:

Մալաթիա Սեբաստիայում տիրող այս վիճակը հայտնաբերվել է ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ով: Մոդելում Երեւանի վարչական շրջաններում արտանետումների հետ կապված իրավիճակը գնահատվել է 2012թ. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությանը տարբեր ձեռնարկությունների կողմից տրամադրված տվյալների հիման վրա: Որպես նորմա մոդելում ընդունվել է մյուս վարչական շրջանների հետ համեմատած Երեւանի ամենից քիչ աղտոտված վարչական շրջանի` Նուբարաշենի ելքային տվյալները: Այստեղ արտանետումների ընդհանուր քանակը տարեկան կազմել է 3,37 տոննա փոշունը` 1,6 տոննա, ազոտի մոնօքսիդինը` (NO) 0,28 տոննա, շմոլ գազինը (CO)` 1,49 տոննա, ծծմբի երկօքսիդինը (SO2)`  0 տոննա:

Մոդելում աղտոտվածությունը գնահատվել է հետեւյալ սկզբունքով` առողջության համար նախատեսված ցուցանիշների համաձայն, եթե արտանետումները գերազանցում են թույլատրելի նորման 10 անգամ, ապա իրավիճակը գնահատվում է վատ, եթե գերազանցում են 20 անգամ, եւ դա տեւում է 2 օրից ավելի, ապա գնահատվում է որպես ճգնաժամային, իսկ եթե նորման գերազանցում են 30-50 անգամ, եւ դա տեւում է 8 ժամից ավելի, ապա գնահատվում է որպես աղետալի:

Ռիսկերի վերլուծություն


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news