Գլաձորի բազմամետաղային հանքավայր (2011)

Գլաձորի բազմամետաղային հանքավայր


Risk Level: 3

Parameter Data Level
Cu, mg/kg soil 5327 3
Pb, mg/kg soil 33167 3
Zn, mg/kg soil 30631 3
S, mg/kg, soil 69570 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործումը աղետալի վիճակ կստեղծի մարդկանց եւ շրջակա միջավայրի համար

ԷկոԼուր

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի արտահաշվեկշռային գնահատված պաշարների քանակը կազմում է` հանքաքարերինը` 8,24 միլիոն տոննա, պղնձինը` 43,9 հազար տոննա, կապարինը` 273,3 հազար տոննա, ցինկինը` 252,4 հազար տոննա, արծաթինը` 491,4 տոննա, կադմիումինը` 1464 տոննա: Կանխատեսումային ռեսուրսների քանակը հետախույզ երկրաբանների կողմից գնահատվում է. հանքաքարերինը` 30,5  միլիոն տոննա, պղնձինը` 135,8 հազար տոննա, կապարինը` 861,5 հազար տոննա, ցինկինը` 789,1 հազար տոննա: Արտահաշվեկշռային գնահատված պաշարների եւ կանխատեսումային ռեսուրսների քանակը համատեղ կազմում `հանքաքարերինը 38,74 միլիոն տոննա, պղնձինը` 179,7 հազար տոննա, կապարինը` 1154 հազար տոննա, ցինկինը` 1041,5 հազար տոննա:

Հանքավայրը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջանում` Եղեգնաձոր մարզկենտրոնից 20կմ դեպի հյուսիս-արեւելք, 2300-ից մինչեւ 2800 մ բացարձակ բարձրությունների վրա:

Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):

Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` Գլաձորի բազմամետաղային հանքավայրի վտանգավորությունը շահագործման դեպքում հանքի  վտանգավորությունը կհասնի 3-րդ աստիճանի, այսինքն` աղետալի վիճակ կստեղծվի մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար պղնձի, կապարի, ցինկի եւ ծծմբի բարձր կոնցենտրացիայի պատճառով:

Գլաձորի բազմամետաղային հանքավայրը մտադիր է շահագործել «Վայք Ռեսուրս» ընկերությունը:

Ռիսկերի վերլուծություն


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news