Շամլուղի պղնձի հանքավայր (2007)

Շամլուղի պղնձի հանքավայր


Risk Level: 3

Parameter Data Level
Cu, mg/kg soil 34218 3
Pb, mg/kg soil 1099 3
Zn, mg/kg soil 3186 3
S, mg/kg, soil 131420 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Շամլուղի հանքավայրը շրջակա միջավայրի համար աղետալի վիճակի պատճառ

ԷկոԼուր

Շամլուղի պղնձի հանքավայրի պաշարները 01.01.2007թ. դրությամբ կազմում են` հանքաքարերինը (արդյունաբերական կատեգորիաներով հաշվեկշռային պաշարները) 4456,67 հազար տոննա, արտահաշվեկշռայինը` 1388,5 հազար տոննա, պղնձի հաշվեկշռային պաշարները` 152,5  հազար տոննա, արտահաշվեկշռայինը` 9,89 հազար տոննա, ոսկունը` 1825 կգ (1772,7 հազար տոննա հանքաքարերում), արծաթինը` (հաշվեկշռային) 28,491 տոննա (3496,8 հազար տոննա հանքաքարերում), սելենինը` 29,9 տոննա, (2925 հազար տոննա հանքաքարերում), տելլուրինը` 56,2 տոննա (2172,8 հազար տոննա հանքաքարերում): Ինչպես արդեն նշվել է, Շամլուղի հանքավայրի տարածքում կան կապար եւ ցինկ պարունակող հանքային մարմիններ, որոնցից արդյունահանում տեղի չի ունեցել (դրանց պաշարները մնացել են անփոփոխ), կապարինը` 4,9 հազար տոննա (286 հազար տոննա հանքաքարերում), ցինկինը` 14,2 հազար տոննա (286 հազար տոննա հանքաքարերում):

Հանքավայրը գտնվում է Լոռու մարզի Թումանյանի շրջանում` Ախթալա երկաթգծի կայարանից 9կմ դեպի արեւմուտք, Շամլուղ գյուղի մոտակայքում:

Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):

Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն աղետալի վիճակ է ստեղծում մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար պղնձի, կապարի, ցինկի եւ ծծմբի բարձր կոնցենտրացիայի պատճառով:

Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական տեղեկատվության` 01.07.2013թ. տվյալներով Շամլուղի պղնձի հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրված է  «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին:

Ռիսկերի վերլուծություն


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news