Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր (2011)

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր


Risk Level: 3

Parameter Data Level
Cu, mg/kg soil 3549 3
Mo, mg/kg soil 215 3
S, mg/kg, soil 37064 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը սպառնում է աղետալի վիճակ ստեղծել մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար

ԷկոԼուր

ԽՍՀՄ պաշարների պետական հանձնաժողովի կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում հաստատված պաշարները կազմում են.

  • հանքաքարերի B+C1 կատեգորիաների պաշարները` 453,796 միլիոն տոննա, C2 կատեգորիայինը` 5,448 միլիոն տոննա
  • պղնձի B+C1 կատեգորիաների պաշարները` 1609,7 հազար տոննա, C2 կատեգորիայինը` 20,5 հազար տոննա
  • պղնձի պարունակությունը հանքաքարերում` B+C1 կատեգորիաներինը` 0,356%,  C2 կատեգորիայինը` 0,376%, B+C1+C2 կատեգորիաներինը համատեղ` 0,3562%,
  • մոլիբդենի B+C1 կատեգորիաների պաշարները` 97,9432 հազար տոննա, C2 կատեգորիայինը` 1,1736 հազար տոննա,
  • մոլիբդեն մետաղի պարունակությունը հանքաքարերում B+C1 կատեգորիաներինը` 0,0216%, C2 կատեգորիայինը` 0,0215%, B+C1+C2 կատեգորիաներինը համատեղ` 0,0216%,
  • ծծմբինը` B+C1 կատեգորիաներինը` 16833,6 հազար տոննա, C2 կատեգորիայինը` 187,9 հազար տոննա,
  • ծծմբի պարունակությունը հանքաքարերում`  B+C1 կատեգորիաներինը` 3,71%, C2 կատեգորիյինը` 3,45%, B+C1+C2 կատեգորիաներինը համատեղ` 3,70%,
  • ոսկու` C2 կատեգորիայի պաշարները կազմում են 4776,2 կգ, պարունակությունը` 0,6գ/տ (ոսկու  7,96միլիոն տոննա հանքաքարերում)
  • արծաթի C2 կատեգորիայի պաշարները` 303,8 տոննա, պարունակությունը` 31,7 գ/տ (արծաթի 9,5836 միլիոն տոննա հանքաքարերում):

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը գտնվում է Լոռու մարզի Թումանյանի շրջանում` Թեղուտ գյուղից դեպի 3,5 կմ հարավ-արեւելք:

Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):

Հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով, ինչը շրջակա միջավայրի եւ առողջության համար բարձր ռիսկեր է ներկայացնում: Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն աղետալի վիճակի պղնձի, մոլիբդենի եւ ծծմբի հաշվին:

Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական տեղեկատվության` 01.07.2013թ. տվյալներով Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվել է  «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ին:

Ռիսկերի վերլուծություն


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news