Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայր (2011)

Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայր


Risk Level: 3

Parameter Data Level
Mo, mg/kg soil 234 3
S, mg/kg, soil 319 2


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայրի վտանգավորությունը հասնում է երրորդ աստիճանի

ԷկոԼուր

Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայրի կենտրոնական մոլիբդենային հանքայնացման տեղամասի կանխատեսումային ռեսուրսները հետախույզ-երկրաբանների գնահատմամբ կազմում են. Հանքաքարերինը 256,7 միլիոն տոննա, մոլիբդենինը`60,3 հազար տոննա, ռենիումինը` 34,9 տ (միջին պարունակությունը հանքաքարերում 0,136 գ/տ,  մոլիբդենիտ հանքանյութում` 345,92 գ/տ), գիտնական երկրաբանների տվյալներով (Գ. Փիջյան, 1975) արծաթինը` 2,05 տոննա, (միջին պարունակությունը մոլիբդենիտ հանքանյութում կազմում է 10,0գ/տ, մոլիբդենիտ հանքանյութի պաշարներն ու ռսուրսները համատեղ կազմում են 204871տ), սելենինը` 53,06տ (միջին պարունակությունը մոլիբդենիտ հանքանյութում` 259գ/տ), տելլուրինը` 17,0տ (միջին պարունակությունը` 83,0գ/տ), բիսմուտինը` 0,92տ (միջին պարունակությունը` 4,49գ/տ), գերմանումինը` 0,2տ (միջին պարունակությունը` 0,98 գ/տ), գալիումինը` 2,05տ (միջին պարունակությունը` 10,0 գ/տ), ծծմբինը` 82070տ:

Հանքավայրը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդանի շրջանում, Հրազդան քաղաքից 35 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, Մարմարիկ գետի վերին հոսանքներում եւ Հանքավան բնակավայրի անմիջական հարեւանությամբ:

Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):

Հանքավայրի տարածքը, որը պարունակում է վերոնշյալ բոլոր տարրերը եւ մետաղները, շրջակա միջավայրի եւ առողջության համար բարձր ռիսկեր է ներկայացնում: Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն աղետալի վիճակի մոլիբդենի եւ ծծմբի հաշվին:

Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական տեղեկատվության 01.07.2013թ. դրությամբ Հանքավանի մոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվել է «Գոլդեն Օրե» ՍՊԸ-ին:

Ռիսկերի վերլուծություն


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news