Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայր (2011)

Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայր


Risk Level: 3

Parameter Data Level
Cu, mg/kg soil 3410 3
Mo, mg/kg soil 1416 3
S, mg/kg, soil 7896 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրը շրջակա միջավայրի եւ առողջության համար աղետալի վիճակի պատճառ

ԷկոԼուր

Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի Կենտրոնական տեղամասի մանրազնին հետախուզված միակ հանքային գոտու հաշվարկված եւ հաստատման ներկայացված պաշարների քանակը կազմել է. հանքաքարերինը` 3983 հազար տոննա, մոլիբդենինը` 6677 տոննա, պղնձինը` 17387 տոննա, որոնցից Պաշարների պետական հանձնաժողովի կողմից հաստատվել են.

  • հանքաքարերինը` 2762,4  հազար տոննա
  • քանակներըմոլիբդենինը` 5640,8 տոննա, միջին պարունակությունը 0, 204%
  • պղնձինը 13582,3 տոննա, միջին պարունակությունը` 0,49%:

Հարակից տարրերի պաշարների քանակները կազմում են ռենիումինը 988,3 կգ, ոսկունը` 1925,9 կգ, արծաթինը`27,815 տոննա, ծծմբինը` 31450 տոննա (ծծմբի միջին պարունակությունըհանքաքարերում կազմում է 1,14%):

Հանքավայրը գտնվում է Կապանի շրջանում, կազան լճի հանքերեւակումիցոչ շատ հեռու, 2000-ից 2600 մ բացարձակ բարձրությունների վրա:

Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):

Հանքավայրի տարածքը, որը պարունակում է վերոնշյալ բոլոր տարրերը եւ մետաղները փոշիացված վիճակում, շրջակա միջավայրի եւ առողջության համար բարձր ռիսկեր է ներկայացնում: Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն աղետալի վիճակի պղնձի, մոլիբդենի եւ ծծմբի հաշվին:

Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական տեղեկատվության 01.07.2013թ. դրությամբ Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման  նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվել է «Լեռ-Էքս» ՍՊԸ-ին:

Ռիսկերի վերլուծություն


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news