Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայր (2011)

Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայր


Risk Level: 3

Parameter Data Level
Cu, mg/kg soil 1578 3
Mo, mg/kg soil 310 3
S, mg/kg, soil 3500 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրը բաց վիճակում շրջակա միջավայրի եւ առողջության համար կարող է աղետալի վիճակ  ստեղծել

ԷկոԼուր

Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների քանակը կազմում է. հանքաքարերինը` 233,0 միլիոն տոննա, մոլիբդենինը` 72,2 հազար տոննա, պղնձինը` 367,8 հազար տոննա, ռենիումինը` 109,5 տոննա, ոսկունը` 4140 կգ, արծաթինը` 256,3 տոննա, սելենինը` 675,7 տոննա, տելլուրինը` 466,0 տոննա, բիսմուտինը` 2027,1 տոննա, գերմանիումինը` 6,372 տոննա:

Հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզում` Մեղրի ավանից12 կմ դեպի հյուսիս, Մեղրու եւ Բյուղաքյար գետերի միախառնման տեղում:

Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):

Հանքավայրը մտադիր են շահագործել բաց եղանակով, ինչը շրջակա միջավայրի եւ առողջության համար բարձր ռիսկեր է ներկայացնում: Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն աղետալի վիճակի պղնձի, մոլիբդենի եւ ծծմբի հաշվին:

Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական տեղեկատվության 01.07.2013թ. դրությամբ Այգեձորի պղնձամոլիբդենային հանաքվայրի օգտակար հանածոների արդյունահանման  նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվել է «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ-ին:

Ռիսկերի վերլուծություն


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news