ՓՀԷԿ-եր Փամբակ գետի վրա (2014)

Փամբակ գետ


Risk Level: 2

Parameter Data Level
Sruface discharge volume in river section %, water 24.1453 2


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Փամբակ գետը ճգնաժամային վիճակում է

ԷկոԼուր

Փամբակը համարվում է Դեբեդի հիմնական վտակը և նրա վերին հոսանքը։ Գետի ակունքը Ջաջուռի թամքոցի արևելյան լանջին գտնվող աղբյուրն է, որը գտնվում է Շիրակի և Փամբակի լեռնաշղթաների հատման մասում։ Գետի երկարությունը 86կմ է, ավազանը` 1370 քկմ։ Առավել խոշոր վտակը Գետիկն (Չիչխան) է, որը Փամբակ գետ է թափվում գետաբերանից 52 կմ հեռավորության վրա։

Ըստ 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների` Փամբակի  վրա կառուցված են հետեւյալ ՓՀԷԿ-երը`

  • «Արջուտ-2» ՓՀԷԿ, շահագործող` «Լեռ և ջուր» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 1880 մետր
  • «Սպիտակ ՀԷԿ-1» ՓՀԷԿ, շահագործող` «Էլիզա ֆարմ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2685 մետր
  • «Վահագնի» ՓՀԷԿ, շահագործող` «Ապահով տանիք» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 16200 մետր կառուցված է Նովոսելցովո-Վանաձոր ջրատարի (Փամբակ գետ) վրա:

Գետը խողովակի մեջ է վերցված 20765 մետր երկարությամբ գումարային տարածքում, որը կազմում է գետի 24.145349%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ է ստեղծել Փամբակ գետի համար:

Ռիսկերի վերլուծություն


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news