ՓՀԷԿ-եր Որոտան գետի վրա (2014)

Որոտան գետ


Risk Level: 1

Parameter Data Level
Sruface discharge volume in river section %, water 9 1


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

7 ՓՀԷԿ Որոտան գետի վրա

ԷկոԼուր

Որոտան գետը անցնում է Հայաստանի տարածքով։ Սյունիքի մայր գետն է, Արաքսի` ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարա (Աղվանո) վտակը և Մինջևան կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, ՀՀ սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կիլոմետր-քառակուսի, ՀՀ սահմաններում 2300 կմ քառ։Որոտանի ավազանի մեջ մտնում են 25 գետեր:

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգի արտադրելու համար 2014թ. հունվարի 1-ին տրված լիցենզիաների`Որոտանի վրա կառուցված փոքր ՀԷԿերն են`

  1. «Որոտնա ՀԷԿ» ՓՀԷԿ, շահագործող` «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 3220 մետր
  2. «Շինուհայր» ՓՀԷԿ, շահագործող` «Զանգեզուր-95» ԱԿ, դերիվացիայի երկարությունը` 1555 մետր
  3. «Ռինէ» ՓՀԷԿ, շահագործող` «Ռինէ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 105*2 մետր (210 մետր)
  4. «Ապրես» ՓՀԷԿ,  շահագործող` «Սյունիք» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` դերիվացիայի երկարությունը` 1700 մետր
  5. «Որոտան-7» ՓՀԷԿ, շահագործող` «ՀԳՆՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 185 մետր
  6. «Իշխանասար» ՓՀԷԿ, շահագործող` «ՄԻԵԶԵՐՔ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 4356 մետր:

2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված կառուցման լիցենզիաների համաձայն՝ Որոտան  գետի վրա տրված է «Մանե» ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիան, շահագործող՝ «Կայուր ՀԷԿ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը՝ 4720 մետր։

Այսպիսով, ՓՀԷԿ-երը Որոտան գետը խողովակի մեջ են վերցնում գումարային 15946 մետր երկարությամբ տարածքում, ինչը ընդհանուր առմամբ կազմում է գետի 9%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա նորմալ է գետի համար:

Ռիսկերի վերլուծություն


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news