ՓՀԷԿ-եր Եղեգիս (Էլեգիս) գետի վրա (2015)

Եղեգիս (Էլեգիս) գետ


Risk Level: 3

Parameter Data Level
Sruface discharge volume in river section %, water 51.46 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Եղեգիս գետը աղետալի վիճակում է

ԷկոԼուր

Եղեգիս (Էլեգիս) գետը հոսում է Վայոց ձորի մարզում։ Արփա գետի վտակն է: Սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավ-արեւելյան լանջերից և Գետափ գյուղից 2 կմ հարավ աջից միախառնվում Արփային: Նրա երկարությունը 47կմ է:

Եղեգես գետի վրա կառուցված են հետեւյալ փոքր ՀԷԿ-երը ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիա արտադրելու համար 2013թ. հոկտեմբրի 1-ին տրված լիցենզիաների`

«Եղեգիս» ՓՀԷԿ` կառուցված «Էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ-ի կողմից, դերիվացիայի երկարությունը բացակայում է

«ՍՈՒՐԲ ԱՂԲՅՈՒՐ» ՓՀԷԿ` կառուցված «ՍՈՒՐԲ ԱՂԲՅՈՒՐ» ՍՊԸ-ի կողմից, դերիվացիայի երկարությունը` 1536 մետր

«Եղեգնաձոր» ՓՀԷԿ` կառուցված «ՄԻՆԱ-ՄԱՅԱ» ՍՊԸ-ի կողմից, դերիվացիայի երկարությունը` 3250, 54 մետր

«Եղեգնաձոր ՓՀԷԿ-1»` կառուցված «ՄԻՆԱ-ՄԱՅԱ» ՍՊԸ-ի կողմից, դերիվացիայի երկարությունը` 2650 մետր

«ԵՂԵԳԻՍ-3» ՓՀԷԿ` կառուցված «ՍՅՈՒՆՅԱՑ ՎՈԹԸ» ՍՊԸ-ի կողմից, դերիվացիայի երկարությունը` 1394 մետր

«Եղեգիս-2» ՓՀԷԿ` կառուցված «ՌԱԵԼ ԳէՍ» ՍՊԸ-ի կողմից, դերիվացիայի երկարությունը` 2050 մետր

«Եղեգիս-1» ՓՀԷԿ` կառուցված Բազենք» ՓԲԸ-ի կողմից,  դերիվացիայի երկարությունը` 4000 մետր

«Գողթանիկ» ՓՀԷԿ` կառուցված «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ՍՊԸ-ի կողմից, դերիվացիայի երկարությունը` 1760 մետր:

 2013թ․ հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների թվում է Եղեգիս գետի վրա կառուցվող «Տիգրան Մեծ» ՓՀԷԿ-ը, որի շահագործողը «Ռուս ընդ Հար» ՍՊԸ-ն է, դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 2*2950 մետր, «Ալնարս» ՓՀԷԿ-ը, շահագործող՝ «Ալնարս» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը՝ 2300 մետր։

Այսպիսով՝ Եղեգիս գետը խողովակի մեջ է վերցվում  24894 մետր երկարությամբ գումարային տարածքում` չհաշված «Եղեգիս» ՓՀԷԿ-ը, որի դերիվացիայի երկարությունը բացակայում է: Այս ցուցանիշը կազմում է գետի է, որ գետի 52․96%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` սա աղետ է Եղեգիս գետի համար։

Երեք տարվա ընթացքում Եղեգիս գետը փոխել է իր կազմը

Ռիսկերի վերլուծություն


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news