Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրեր (2010)

Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրեր


Risk Level: 3

Parameter Data Level
Cu, mg/kg soil 4128 3
As, mg/kg, soil 31469 3
Pb, mg/kg soil 5150 3
Zn, mg/kg soil 8105 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի երկու ոսկու հանքավայրերը էկոլոգիական աղետի պատճառ

ԷկոԼուր

Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի երկու ոսկու հանքավայրերի պաշարների ընդհանուր քանակը 2010թ-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է. հանքաքարերինը` 3754,6 հազար տոննա, պղնձինը` 15,499 հազար տոննա, ոսկունը` 20947,59 կգ, արծաթինը` 135,1 տոննա, սելենինը` 19,2769 տոննա, տելլուրինը` 31,734 տոննա, բիսմուտինը` 1434,548 տոննա, կադմիումինը` 823,47 տոննա, մկնդեղինը` 11815,62 տոննա, կապարինը` 19336,6 տոննա, ցինկինը` 30431,5 տոննա, գալիումինը` 22,035կգ:  

Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրու շրջանում` Մեղրի ավանից դեպի հյուսիս-հյուսիս-արեւմուտք` 10-12 կմ հեռավորության վրա, Մեղրու բարդ կառուցվածքի ներծին (ինտրուզիվ) ապարների համակարգում: Տերտերասարի ոսկու հանքավայրը գտնվում է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի անմիջական հարեւանությամբ, կազմում է նրա անմիջական շարունակությունը եւ ունի երկրաբանահանքաբանական նույն կառուցվածքը:

Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):

Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի, այսինքն` աղետալի վիճակ է ստեղծում մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար պղնձի, կապարի, մկնդեղի եւ ցինկի բարձր կոնցենտրացիայի պատճառով:

Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական տեղեկատվության` 01.07.2013թ. դրությամբ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրված է  «Սագամար» ՓԲԸ-ին:

Ռիսկերի վերլուծություն


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news