ՓՀԷԿ-եր Դալի գետի վրա (կանխատեսում) (2014)

Դալիգետ գետ


Risk Level: 2

Parameter Data Level
Sruface discharge volume in river section %, water 31 2


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Դալի գետը՝ ճգնաժամային վիճակում

ԷկոԼուր

Դալի գետը հոսում է Սյունիքի մարզում, Որոտանի վտակներից է: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հարավ-արեւմտյան լանջից: Երկարությունը 26 կմ է, ջրահավաք ավազանը 136 կմ: Ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով:

2014 թ. հունվարի 1-ի դրությամբ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն` ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների` Դալի գետի վրա կառուցված է «Սիսական-1» ՓՀԷԿ-ը, շահագործող` «Լորագետ ՀԷԿ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2196 մետր:

2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված կառուցման լիցենզիաների համաձայն՝ Դալի գետի վրա տրված է «Դալի» ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիան, շահագործող՝ «Խաչատրյան Եղբայրներ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը՝ 6074 մետր։

Այսպիսով, Դալի գետը ՓՀԷԿ-երի խողովակների մեջ կվերցվի 8270 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է Դալի գետի 31․80%-ը։

ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ կստեղծի գետի համար:

Ռիսկերի վերլուծություն


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news