Ուշադրություն! Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է բարձր

Ուշադրություն! Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է բարձր

mes.am

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 13-14-ը առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 9-ի ցերեկը, 10-12-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, 13-14-ը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում`

Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հուլիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝  40.10C (1984 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝     10.80C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝  26.30C

16:07 Հուլիս 09, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news