«3 միլիոն դրամը շատ քիչ է Ախթալայում բնապահպանական խնդիրներ լուծելու համար». Օլեգ Դուլգարյան

«3 միլիոն դրամը շատ քիչ է Ախթալայում բնապահպանական խնդիրներ լուծելու համար». Օլեգ Դուլգարյան

ԷկոԼուր

Ս.թ. հունիսի 5-ին Ախթալա խոշորացված համայնքում տեղի կունենա բնապահպանական և առողջապահական միջոցառումների քննարկում: Այս միջոցառումների համար նախատեսված 3 միլիոն 848 հազար դրամ գումարը գոյացել է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից կատարվող բնապահպանական վճարներից:

«Համայքնային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ Ախթալա համայնքը բնապահպանական լուրջ խնդիրներ ունի. «Ախթալայում էկոլոգիական աղետ է: Խնդիրները մեծ գումարների առկայության դեպքում միայն հնարավոր է մեղմել կամ գոնե մասնակի լուծել: Իսկ տրված գումարն անհամաչափ է այդ խնդիրների մասշտաբին: Իմ առաջարկն է, որ այդ գումարներն ուղղվեն լքված օբյեկտների ուտիլիզացմանն ու ռեկուլտիվացիային: Մասնավորապես, խոսքը Արամյանցի դղյակի հարևանությամբ գտնվող տարածքի մասին է: Տարիներ առաջ «Պայթուցիկների ձորի» պոչամբարի պոչերը հանել, բերել-լցրել են ճանապարհից ոչ հեռու՝ Արամյանցի դղյակի մոտ»,- ահազանգեց Օլեգ Դուլգարյանը:

Օլեգ Դուլգարյանը ընդգծեց, որ պետք է ռեկուլտիվացվի և վնասազերծվի «Նահատակի» պոչամբարը, ինչպես նաև Ախթալա համայնքի բնակավայրերում և ձորերում տասնամյակների ընթացքում կուտակված բազմաթիվ թափոնակույտերը:

 

10:59 Հունիս 04, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news