mes.am
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը և 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։ Դեկտեմբերի 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.50C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -17.00C (1970 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`-1.90C
Դեկտեմբեր 21, 2018 at 12:26