Լուծարվել է Սիփանիկի խորքային հորը, կխնայվի 1.9 միլիոն խմ ջուր

Լուծարվել է Սիփանիկի խորքային հորը, կխնայվի 1.9 միլիոն խմ ջուր

ԷկոԼուր

Լուծարվել է Արարատի մարզի Սիփանիկ գյուղի 60 լիտր վայրկյան ջրատվություն ունեցող խորքային հորը: Արդյունքում տարեկան նախատեսվում է խնայել մոտ 1.9 միլիոն խորանարդ մետր ջուր: Հորի լուծարման աշխատանքներն իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի` Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնդիրների լուծման ոլորտում ՀՀ կառավարությանը տրամադրվող տեխնիկական աջակցության շրջանակում:

Սույն թվականի նոյեմբերի 3-ին Սիփանիկ համայնքում տեղի ունեցավ խորքային հորի լուծարման ծրագրի ավարտին նվիրված միջոցառում:

«Այս խորքային հորի ջուրն առանց օգտագործելու հոսում էր՝ ողողելով հողատարծքները և դրանք ոչ պիտանի դարձնելով։ Կպահանջվեն որոշակի ջանքեր այդ հողերը մշակովի դարձնելու, բայց այս հորի լուծարումը այդեն իսկ հանարավորություն է տալիս մշակաբույսերի վիճակը բարելավել։ Սա խնդիրների լուծման լավագույն տարբերակներից է,- ասաց ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը։

«Մենք այս հորից չենք օգտվել։ Դրա փակումը մեզ համար վնաս չէ, քանի որ մենք թե ոռոգման, թե խմելու համար այլ տեղից ենք ջուր վերցնում։ Մինչ փակվելը հորի ջուրը լցվում էր շրջակա տարածք, և դժվար էր լինում դա հեռացնելը։ Այժմ այդ տարածքը որպես խոտհարք կարելի է օգտագործել»- ԷկոԼուրին ասացին Սիփանիկ համայնքի բնակիչները։

Սիփանիկի հորը մեկն է 135 չշահագործվող հորատանցքերից, որոնք հայտնաբերվել են 2016 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ի ԳԱՏՕ ծրագրի կողմից իրականացված ստորերկրյա հորատանցքերի, բնաղբյուրների և ձկնաբուծական տնտեսությունների գույքագրման արդյունքում։ Այս հորատանցքերից տարեկան միասին արտահոսում է մոտ 35 միլիոն խորանարդ մետր ջուր:

ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում արդեն իսկ կատարվել են մի քանի հորերի լուծարման աշխատանքներ, ինչպես նաև նախատեսվում է մի քանի խոշոր ձկնաբուծարաններում տեղադրել ջրաչափ սարքեր՝ օգտագործվող ջրի ծավալները վերահսկելու համար:

17:15 Նոյեմբեր 07, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news