Հայաստանում գետային հոսքերը նվազել են

Հայաստանում գետային հոսքերը նվազել են

ԷկոԼուր

Հայաստանում գետային հոսքերը նվազել են: Հիմնական պատճառները ջրերի գերօգտագործումն է և կլիմայի փոփոխությունը: Ջրային ռեսուրսների կառավարման բարելավման համար ՀՀ կառավարությունը նոյեմբերի 16-ին ընդունեց «Ըստ գետավազանների ՀՀ ջրային հաշվեկշռի որոշման մեթոդը» որոշումը:

«Ջրային հաշվեկշռի կազմումը կարևոր նշանակություն ունի գետավազանի ջրային ռեսուրսների կայուն կառավարման համար։ Ինչպես նաև հանդիսանում է գետավազանային պլանավորման կարևորագույն քայլերից մեկը։ Մասնավորապես, հնարավորություն կտա ստացված տեղեկատվության հիման վրա ջրօգտագործման թույլտվությունների տրման միջոցով սահմանել գետավազանային պլանավորման իրատեսական նպատակներ»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:

Նոյեմբեր 16, 2017 at 18:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր