ԷկոԼուր
2017թ-ի հունվարի 1-ից Երևանում կթանկանա ջուրը: Այս մասին հայտարարեց «Վեոլիա» ընկերությունը, որը ստացավ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում ջրի կառավարման մենաշնորհային իրավունք: Ավելի վաղ ընկերությունը կառավարում էր Երևան քաղաքի ջրամատակարարումը՝ ի դեմս «Երևան ջուր» ՓԲԸ-ի: Այժմ ընկերությունը վերադարձրել է իրեն իր իսկական անունը՝ Վեոլիա և կոչվելու է «Վեոլիա Ջուր»: Կոնցեսիայի ժամկետը 15 տարի է: Ջրամատակարարման միասնական օպերատորը կսկի գործել 2017թ-ի հունարի 1-ից:
Եվ, ամենայն հավանականությամբ, նոր օպերատորը կսկսի իր գործունեությունը ջրի սակագնի բարձրացումից: Վերջերս ընկերության արած հայտարարության համաձայն՝ նման քայլի պատճառը Հայաստանի բոլոր շրջաններում միասնական սակագնի սահմանումն է: Երևանում ջրի 1 խմ-ի համար վճարում ենք 170 դրամ, իսկ որոշ մարզերում՝ 200 դրամից ավելի: Հաշվի առնելով, որ երկրի բնակչության հիմնական մասը կենտրոնացած է Երևանում, կարելի է ենթադրել, որ ընկերությունը մտադիր է միանգամից շահույթ ստանալ իր նոր մենաշնորհային կարգավիճակից, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատի նոր սակագինը:
Նոյեմբեր 24, 2016 at 18:37