Տեսչական մարմինը Որոտան գետում սատկած ձկներ չի հայտնաբերել

Տեսչական մարմինը Որոտան գետում սատկած ձկներ չի հայտնաբերել

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության և ընդեքի տեսչական մարմինը Որոտան գետում սատկած ձկներ չի հայտնաբերել: Այս մասին ԷկոԼուրին պատասխան նամակով հայտնեց ՀՀ բնապահպանության և ընդեքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ի. Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ԷկոԼուրը ահազանգ էր ուղարկել ՀՀ բնապահպանության և ընդեքի տեսչական մարմին այն մասին, որ գարնանը Որոտան գետում ձկների անկում է գրանցվել տիղմով
խռիկների խցանման արդյունքում: Ջրի մեծ ծավալը լվացել է հողի շերտեր և
հնարավոր կենցաղային աղբ՝ պղտորելով ու ցեխաջրի վերածելով Որոտանով
հոսող ջուրը:

Ի պատասխան տեսչական մարմնից տեղեկացրել են. « ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել են դեպքի վայր, կատարել են ուսումնասիրություն, որի արդյունքում Որոտան գետում ջրային կենդանիների անկման դեպք չի արձանագրվել:

Համաձայն ս.թ. մայիսի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում Ձեր մասնակցությամբ վերոնշյալ հարցի վերաբերյալ տեղի ունեցած քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության`Որոտան գետի տվյալ հատվածում կենդանական աշխարհին պատճառված վնասը հաստատող նյութեր ունենալու կամ դրանց ի հայտ գալու պարագայում անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացք տալու նպատակով»:

 

Մայիս 23, 2018 at 13:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր