ԷկոԼուր
Աշոցքի և Արմավիրի տարածաշրջանների ստորերկրյա ջրերում առկա են մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ: Այս մասին նշված է Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և ռազմավարական գնահատման նախնական հայտում, որը բնապահպանական փորձաքննություն է անցնում: Հայտում առաջարկվում է Աշոցքի և Արմավիրի տարածաշրջանների ստորերկրյա ջրերում մկնդեղի բարձր կոնցենտրացիաների պատճառները բացահայտելու նպատակով հետազոտական մոնիտորինգ իրականացնել:
Հուլիս 15, 2016 at 18:08