ԷկոԼուր
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջարակությամբ դեկտեմբերի 10-ը 1950 թվականից աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հենց այս օրը՝ 1948թ-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Հռչակագրում առաջին անգամ առանձնացվել են մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից: ԷկոԼուրըը ուսումնասիրություն է իրականցրել, թե Հայաստանում որքանով են պահպանվում մարդու հիմնարար «կանաչ» իրավունքներից առողջության և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, մաքուր օդ, հող, ջուր ունենալու իրավունքը, սեփականության իրավունքը, բնական պաշարների մատչելիության և կայուն օգտագործման իրավունքը, որոշումների կայացման գործընթացում մասնակցության մատչելիության իրավունքը, սեփական գործունեության իրականացման ընտրության իրավունքը: Մասնավորապես Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի մարզի բնակիչները ԷկոԼուրի հետ հարցազրույցներում նշում են, թե իրենց որ հիմնարար իրավունքներն են խախտվել կամ խախտվելու բիզնես ծրգրերի իրականացման արդյունքում: Դիտեք տեսանյութը:
Դեկտեմբեր 09, 2017 at 14:20