Արարատյան դաշտում ոռոգման ջրի պահանջը բավարարելու համար կհորատվի 38 նոր հոր

Արարատյան դաշտում ոռոգման ջրի պահանջը բավարարելու համար կհորատվի 38 նոր հոր

ԷկոԼուր

Ոռոգման ջրի խնդրի լուծման համար գործադիրը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 70.458.5 հազար դրամ է հատկացնում Ջրային տնտեսության պետական կոմիտեին: ՀՀ կառավարության որոշման հիմնավորման համաձայն նախատեսվում է իրականացնել Արարատյան դաշտի 26 համայնքներում խորքային թվով 38 նոր հորերի հորատման, ինչպես նաև գոյություն ունեցող թվով 17 հորերի վերականգնման աշխատանքներ: Առավել առաջնահերթ են համարվում 15 համայնքներում խորքային թվով 23 նոր հորերի հորատման, այդ թվում՝ Սև ջրի ավազանը ջրալրող, ինչպես նաև գոյություն ունեցող թվով 14 հորերի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվելու են առաջին փուլով:

«Վերը նշված առաջին փուլի աշխատանքների իրականացման արդյունքում, նախնական հաշվարկներով լրացուցիչ կարտադրվի շուրջ 17,6 մլն մ3 ջուր, որը հնարավորություն կտա բարձրացնել շուրջ 931 հա հողատարածքի ջրապահովվածության աստիճանը: Հորերի շահագործման դեպքում էլեկտրաէներգիայի ծախսը կկազմի շուրջ 6,2 մլն կՎտ.ժամ: Առաջին փուլով առավել հրատապ աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 970 մլն դրամ, որից նախագծանախահաշվային աշխատանքների համար 35.46 մլն դրամ:

Միաժամանակ Գետառի ջրհավաք ավազանում ձևավորվող հեղեղաջրերի կուտակման նպատակով անհրաժեշտ է իրականացնել ՀՀ Կոտայքի մարզի Սևաբերդի ջրամբարի հակաֆիլտրացիոն միջոցառումների նախագծանախահաշվային աշխատանքներ՝ 35.0 մլն դրամ արժողությամբ», - նշված որոշման հիմնավորման մեջ:

 

18:48 Մարտ 29, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news