Իջեւանցիները կարծում են, որ «Իջեւան-1» ՓՀԷԿ-ը կազդի իրենց ջրամատակարարման վրա

Իջեւանցիները  կարծում են, որ «Իջեւան-1» ՓՀԷԿ-ը կազդի իրենց ջրամատակարարման վրա

ԷկոԼուր

«Իջևան-1» փոքր ՀԷԿ-ը  նախատեսվում է կառուցել ՀՀ Տավուշի մարզում` Աղստև գետի վրա շահագործվող «Սպիտակ լիճ» ջրամբարի պատվարի  ներքին  բյեֆում: Նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել «Ջուրլույս» ՍՊ ընկերությունը:

2014թ. ԷկոԼուրի լրագրողները Իջեւան քաղաքում անցկացրեցին սոցիալական հարցում` պարզելու բնակիչների կարծիքը ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ:

7 հարցվածից ՓՀԷԿ-ի կառուցմանը դեմ էր 5 հոգի, կողմ` 2-ը:

4 հոգի կարծում է, որ ՓՀԷԿ-ը կազդի իրենց ջրամատակարարման վրա:

Ձկան պաշարների վերաբերյալ ԷկոԼուրի հարցին` հարցվածներից 4-ը նշեց, որ նկատվում է ձկան պաշարների նվազում: 3-ը նմանատիպ խնդիրներ չարձանագրեց:

4 հոգի նշեց, որ ՓՀԷԿ-ի կառուցումից հետո գետի սանիտարական վիճակը կփոխվի` կվատանա:

5 հոգի կարծում է, որ ՓՀԷԿ-ը չի լավացնի իրենց կյանքի որակը. այն կմնա նույնը: 2 հոգի կարծում է` կլավացնի: Վերջիններս, ինչպես պարզվեց հետագայում, ընկերության ղեկավարության ծանոթ-բարեկամներն էին:

ՓՀԷԿ-ի կառուցումից արտադրվելու է  միջինը տարեկան 8.04 միլիոն կՎտժ  էլեկտրաէներգիա, որը առաքվելու է հանրապետության էներգահամակարգ: Ըստ նախագծի` «Իջևան-1» ՀԷԿ-ի շահագործումից ստացված շահույթը նախատեսվում է ներդնել նոր ՓՀԷԿ-երի կամ նոր արտադրա-արդյունաբերական հզորությունների կառուցման համար:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

13:54 Ապրիլ 22, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news