Տեսչական մարմինը ստուգում կիրականացնի «ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍՊԸ-ում

Տեսչական մարմինը ստուգում կիրականացնի «ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍՊԸ-ում

էկոԼուր

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նախատեսել է ստուգում իրականացնել «ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍՊԸ-ում: Այս մասին տեսչական մարմնից հայտնում են ի պատասխան էկոԼուր-ի ահազանգի: էկոԼուրը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին էր փոխանցել Գեղարքունիքի Մարտունի համայնքի բնակիչների ահազանգն այս տարվա հունվարին «ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍՊԸ-ի կողմից Մարտունի գետի հունից ավազ և խճաքար հանելու վերաբերյալ: Բնակիչները հայտնել էին, որ գետից ավազի ու խճի արդյունահանման համար որևէ հանրային քննարկում Մարտունիում չի կազմակերպվել: ԷկոԼուրն ահազանգն ուղղել էր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: 

Տեսչության պատասխանում նշված է.

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նախատեսել է ստուգում իրականացնել «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ում: Արդյունքների մասին լրացուցիչ կտրամադրվի տեղեկատվություն»:

13:54 Մարտ 10, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news