Վերսկսվել է Սևանա լճից իրականացվող ջրառը

Վերսկսվել է Սևանա լճից իրականացվող ջրառը

ԷկոԼուր

Ս.թ. սեպտեմբերի 22-ից վերսկսվել է Սևանա լճից իրականացվող ջրառը: Այդ օրվա դրությամբ լճից բաց է թողնվել 140.524 միլիոն խմ ջուր: Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 25-ի դրությամբ Սևանա լճից բաց թողնված ջրառի քանակը կազմում է 140.954 միլիոն խմ: Նույն օրվա դրությամբ Արփա-Սևան ջրատարով լիճ է հոսել 150.656 միլիոն խմ ջուր:

Նշենք, որ Սևանա լճից ջրառը դադարեցվել էր սեպտեմբերի 13-ից: Այս տարի Սևանից օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ից ավելի ջրառ չի իրականացվելու:

Այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ, լճի մակարդակը կազմում է 1900.59 մ, ինչը 3 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900.56 մ-ից:

12:38 Սեպտեմբեր 26, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news