Արդեն հայտնի է 2020թ-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգվելիք տնտեսվարող սուբյեկտների ցանկը

Արդեն հայտնի է 2020թ-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից  ստուգվելիք տնտեսվարող սուբյեկտների ցանկը

ԷկոԼուր

Արդեն հայտնի է 2020թ-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգվելիք տնտեսվարող սուբյեկտների ցանկը: Տեսչական մարմնի 2020թ-ին իրականացվելիք ստուգումների ծրագրի համաձայն՝ կստուգվի 90 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից 63-ը բարձր ռիսկայնություն ունի, 23-ը՝ միջին, 4-ը ցածր:

Մասնավորապես, հանքարդյունաբերական ընկերություններից ստուգումներ կիրականացվեն «Թեղուտ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ներում, «Պոլիմետալ Արմենիա», «Մեղրաձոր գոլդ», «Լեռ-Էքս» ՍՊԸ-ներում:

Ստուգումներ են նախատեսված նաև «Սևանի իշխան» ՓԲԸ-ում, 10-ից ավելի փոքր ՀԷԿ-երում և այլ տնտեսվարող սուբյեկտներում:

Ստուգվելիք բոլոր տնտեսվարող սուբյեկտների ցանկին ծանոթացեք այստեղ:

16:09 Դեկտեմբեր 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news