Քրեական գործ է հարուցվել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի հարցով

Քրեական գործ է հարուցվել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի հարցով

ԷկոԼուր

Քրեական գործ է հարուցվել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծման, փորձաքննության և շինարարության ընթացքում թույլ տրված ակնհայտ իրավախախտումների վերաբերյալ։ Այս մասին Համահայկական բնապահպանական ճակատին  (ՀԲՃ) տեղեկացրել են ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնից:

Հիշեցնենք, որ ՀԲՃ-ն  2013 թ. մայիսի 22-ին «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի հարցով հանցագործության մասին հաղորդում  էր ներկայացրել ՀՀ ոստիկանություն և գլխավոր դատախազություն: ՀՀ Տավուշի մարզի դատախազությունը մերժել էր քրեական գործի հարուցումը: Դեկտեմբերին ՀԲՃ-ն բողոքարկել է մերժումը եւ դիմել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունքներով հանդես կգան գործընթացին մասնակից բնապահպանները և այլ քաղաքացիներ:

«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը կառուցվում է «Մեգաէներջի» ՍՊ ընկերության կողմից:

16:27 Հունիս 02, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news