Սևանա լճի մակարդակը 2 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից

Սևանա լճի մակարդակը 2 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից

ԷկոԼուր

2020 թ․ ապրիլի 27-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.56 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 2 սմ-ով:

Օրեր շարունակ մինչև ապրիլի 23-ը լճի մակարդակը զիջում էր նախորդ տարվա ցուցանիշին՝ չնայած Արփա-Սևան թունելի շահագործմանը և թունելով տարեսկզբից մինչ օրս 54,178 միլիոն խմ ջուր Սևանա լիճ տեղափոխմանը:

Նշենք, որ ապրիլի 23-ին գործադիրը Հայաստանի Սևանի և Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքներում հայտարարեց սակավաջրություն: Կանխատեսվել է, որ այս ջրավազանային կառավարման տարածքների գետերի մեծ մասում 2020թ. գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմայի 50-80%-ի սահմաններում, ընդ որում, գետերի մեծ մասում վարարումների հոսքի ծավալների ապահովվածությունները կանխատեսվում են 80-85%-ի սահմաններում։

18:37 Ապրիլ 27, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news