Արդյո՞ք «Կոշ» ՓՀԷԿ-ի կառուցումից հետո Արագածոտնի համայնքները ոռոգման ջրի խնդիր չեն ունենա

Արդյո՞ք «Կոշ» ՓՀԷԿ-ի կառուցումից հետո Արագածոտնի համայնքները ոռոգման ջրի խնդիր չեն ունենա

ԷկոԼուր

Արդյո՞ք «Կոշ» ՓՀԷԿ-ի կառուցումից հետո Արագածոտնի համայնքները ոռոգման ջրի խնդիր չեն ունենա: Այս հարցն առաջանում է, քանի որ ՓՀԷԿ-ը կառուցվելու է Արզնի-Շամիրամ ոռոգման ջրանցքի Կոշ ճյուղի  արագահոսի   վրա: Արզնի-Շամիրամ ոռոգման ջրանցքը սնվում է Հրազդան գետից: Կոշ ճյուղի  արագահոսն    աշխատում  է  ջրանցքից  բացթողումների  հաշվին: Կոշի արագահոսը ոռոգման շրջանում ջուր է մատակարարում Արագածոտնի մարզի ոռոգման համակարգերին։ Ոռոգման ջուր են ստանում երեք համայնքներ՝ Կոշը, Արագածոտնը եւ Նոր Եդեսիան:

«Կոշ» ՓՀԷԿ-ի «Բնապահպանական հիմնավորում» փաստաթղթից հետեւում է, որ արագահոսից ոռոգման համար թողնում են առավելագույնը 0.37մ3/վրկ ջուր: Մինչդեռ ոռոգման համակարգերի ջրապահանջարկի բավարարման նպատակներով ապրիլ-նոյեմբեր ամիսներին ջրանցքի Կոշ ճյուղի արագահոսով տրվում է առավելագույնը  2.32մ3/վրկ ոռոգման    ջուր: ՓՀԷԿ-ի էներգետիկ օգտագործվող հոսքը կազմելու է  24.78մլն.մ3:

«Քանի որ այդ հոսքի միջոցով չի լուծվում որևէ բնապահպանական խնդիր, ապա բնապահպանական ելքի բացթողումների անհրաժեշտություն չկա»,- նշված է փաստաթղթում: Սակայն, բացի բնապահպնական խնդիրներից, առաջանում են նաեւ սոցիալական խնդիրներ` ոռոգման ջրով ապահովել ոչ միայն Կոշ համայնքը, այլեւ Արագածոտն եւ Նոր Եդեսիա համայնքները, որոնց մասին ընդհանրապես  նշված չէ նախագծում: էլեկտրական էներգիայի   տարեկան արտադրանքը` 5.232մլն.կՎտժ, հաշվարկային հզորությունը`  1839կՎտ: Ըստ փաստաթղթի` ՓՀԷԿ-ի կառուցման տարածքում էնդեմիկ տեսակներ չկան, ծռեր ու թփեր չեն հատվելու:

Հիշեցնենք, որ «ԷՅ ՔԵՅ ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Կոշ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումները տեղի ունեցան սույն թվականի դեկտեմբերի 6-ին` ՀՀ Արագածոտնի մարզի Կոշի գյուղապետարանում: Այդ ժամանակ ՓՀԷԿ-ի կառուցման նախագծին շահագրգիռ հասարակայնությունը ծանոթ չէր: Նախագծի «Բնապահպանական հիմնավորում» բաժինը ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվեց հասարակական լսումներից հետո` դեկտեմբերի 13-ին:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։  

12:36 Դեկտեմբեր 17, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news