Փոքր ՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվության քննարկումներ՝ արտակարգ դրության ռեժիմի ժամանակ

Փոքր ՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվության քննարկումներ՝ արտակարգ դրության ռեժիմի ժամանակ

ԷկոԼուր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ս.թ. մարտի 31-ին՝ ժամը 16:00-ին, նախարարության շենքում նշանակել է «Նարեկ» ՓՀԷԿ-ի շահագործման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության նախագծի հանրային քննարկումները:

Նախագծի հեղինակը «Էներգացանցշին» ԲԲԸ-ն է, որը ՓՀԷԿ-ի շահագործման համար ցանկանում է ՋԹ ստանալ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Մարմարիկ գետից:

«Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին՝ ժամը 17-ից 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ)», - ասված է շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Պարետ Տիգրան Ավինյանի ս.թ. մարտի 24-ի որոշմամբ ՀՀ-ի ողջ տարածքում սահմանվել են անձանց տեղաշարժի խիստ սահմանափակումներ մինչև 2020 թ-ի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը: Խիստ սահմանափակումներ են սահմանվել նաև հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ:

 

 

 

12:00 Մարտ 26, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news