Իրանից Հայաստանին կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Արաքս գետի աղտոտումը կանխարգելելու ուղղությամբ

Իրանից Հայաստանին կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Արաքս գետի աղտոտումը կանխարգելելու ուղղությամբ

ԷկոԼուր

Իրանական TehranTimes-ը սույն թվականի նոյեմբերի 23-ին հրապարակել է հոդված՝ «Հայաստանը պետք է ավելի պատասխանատու լինի Արաքս գետի աղտոտման համար» վերնագրով:

Հոդվածում նշվում է, որ հայաստանյան կողմից արդյունաբերական աղտոտողների թափոններն անդրսահմանային Արաքս գետ լցնելն առաջացրել է մեծ վտանգներ Իրանի հյուսիս-արևմտյան բնակավայրերում: «Հարևան երկիրը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի գետի աղտոտումը կանխարգելելու ուղղությամբ», - նշված է հոդվածում:

Ըստ հոդվածի՝ իրանական կողմի անցկացրած մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ Արաքս գետում հայտնաբերված ալյումինի, պղնձի, երկաթի և մկնդեղի պարունակությունները 10 անգամ գերազանցել են թույլատրելի նորման:

Հայաստանում բազմիցս հնչել են ահազանգեր այն մասին, որ Արաքս գետն աղտոտվում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի թափոնաջրերով:

Վերջերս էլ լրագրող Թեհմինե Ենոքյանի հարցմանն ի պատասխան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Մարատ Բադալյանը հայտնել է, որ «ԱգարակիՊՄԿ» ՓԲԸ-ն ունի լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան թույլտվություն՝ թիվ 1 պոչամբարից հեռացվող պարզվածքը լցնելու Արաքս գետ:

Լուսանկարը՝ www.tehrantimes.com կայքից

 

15:58 Նոյեմբեր 28, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news