Քարհանքը կեղտոտել է Վահան գյուղի խմելու ջուրը, ահազանգ

Քարհանքը կեղտոտել է Վահան գյուղի խմելու  ջուրը, ահազանգ

ԷկոԼուր

Գեղարքունիքի Վահան գյուղի բնակիչն ահազանգում է, որ գյուղի դիմաց՝ Վարդանի քար կոչվող տարածքում քարհանք է բացվել, որը կեղտոտել է Վահան գյուղին խմելու ջուր մատակարարող ջրամբարի ջուրը: «Մեր գյուղի ջուրը գալիս է սարերից ու կուտակվում ջրամբարում: Գյուղն այդ ջուրն օգտագործում է խմելու համար: Այդ հանքը ջրամբարի հարևանությամբ է: Հիմա ջրամբարի ջուրը կեղտոտվել է, բայց մարդիկ ստիպված այն օգտագործում են, որովհետև այլ ելք չունեն»,- ասաց ԷկոԼուրի զրուցակիցը:

ԷկոԼուրն ահազանգն ուղղում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ ակնկալելով ստանալ հետևյալ հարցերի պատասխանը՝

• Ի՞նչ իրավական հիմքերով է աշխատում ահազանգում նկարագրված քարհանքը

• Այն ունի՞ արդյոք շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն

• Ջրամբարի աղտոտման պարագայում ինչպես է գնահատվել վնասը և ինչ միջոցառումներ են ձեռնարկվել ջրամբարի աղտոտման կանխարգելման ուղղությամբ:

13:51 Նոյեմբեր 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news