ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Արփա-Սևան» ջրատար

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Արփա-Սևան» ջրատար

ԷկոԼուր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 24-ին այցելել է «Արփա-Սևան» ջրատար՝ ծանոթանալու շինարարական աշխատանքներին: Նախարարը մուտք է գործել ջրատար առավոտյան ժամը 10:00-ից 2-րդ թունելով՝ Եղեգնիսի շինարարական բազայից և նախատեսում է անցնել թունելի շուրջ 30 կմ ճանապարհը: Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքը:

18-րդ կիլոմետրի վրա իրականացած շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականից ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և միջոցներով: Կատարվել են թունելի հատակի նորոգման, երեսարկների հիմնանորոգման աշխատանքներ: Քայլեր են կատարվում նաև կոմունիկացիան ապահովելու համար: Կառուցվում են նեղդիր գծեր էլեկտրաքարշակների կիրառման համար, անցկացվում է լուսավորության համակարգ: Այս փուլի շինարարական աշխատանքներն ավարտվել են սեպտեմբերի 20-ին:

«Արփա-Սևան» թունելի գործարկումը ամեն տարի սկսվում է ապրիլի 1-ից և շարունակվում մինչ սեպտեմբերի 1-ը: Տարվա մյուս ամիսներին այնտեղ իրականանում են վերանորոգման աշխատանքներ: Կատարված շինարարական աշխատանքների շնորհիվ այս տարի թունելով ջրի թողունակությունը կազմել է 19 մ³/վրկ: Մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 14 մ³/վրկ:

 

20:40 Սեպտեմբեր 24, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news