Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի համար պետբյուջեից կհատկացվի շուրջ 7 միլիոն դրամ

Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի համար պետբյուջեից կհատկացվի շուրջ 7 միլիոն դրամ

ԷկոԼուր

2019թ-ին Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի աշխատանքները կիրականացվեն պետբյուջեի միջոցներով: Հոկտեմբերի 3-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշեց Սևանի ջրի որակի մշտադիտարկման համար 6948,6 հազար դրամ տրամադրել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համար պետբյուջեով հատկացված գումարից: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ սա հնարավորություն կտա սուղ ֆինանսավորման միջոցով ստանալ Սևանա լճի ջրի որակը բնութագրող լրացուցիչ ևս 3120 ցուցանիշ:

2016-2018թթ., համաձայն ՀՀ կառավարության 03.04.2014թ. №13 արձանագրային որոշման, Սևանա լճի էկոլոգիական մոնիթորինգն իրականացվել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակում՝ ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Սակայն 2019թ. «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը չի համաֆինանսավորել Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի աշխատանքները:

Հիշեցնենք, որ մինչ այս պահը «Սևանի իշխանի պաշարաների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը պետության կողմից ստացել է 9 միլիարդ դրամ գումար «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» իրականացման համար։

2011-2016թթ. Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ իրականացրել է «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը տարեկան 1 անգամ` «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվության ապահովում» ծառայություններ ծրագրի շրջանակում առկա ֆինանսավորմամբ:

15:02 Հոկտեմբեր 03, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news