ԷկոԼուր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը հունվարի 25-ին լցվել է Նորաշենիկ գետ: Արծվանիկի պոչամբարի անմիջական ազդեցության տակ գտնվող Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը ԷկոԼուրին հայտնեց, որ արտահոսքից Սյունիք համայնքի տարածքը չի տուժել:
«ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները դեպքի վայրում ջրից փորձանմուշներ են վերցրել: Լաբորատոր ստուգումներից հետո կտրամադրվի տեղեկատվություն»,- ԷկոԼուրին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:
Հունվար 26, 2017 at 12:19