Ազգային ժողովն ընդունեց «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան» վավերացնելու մասին օրենքը

Ազգային ժողովն ընդունեց «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան» վավերացնելու մասին օրենքը

ԷկոԼուր

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովը 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան» վավերացնելու մասին օրենքը:
Կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անտրոպոգեն արտանետումներից և արտազատումներից:

ՀՀ Ազգային ժողովում օրինագիծը ներկայացնելիս` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ կոնվենցիան ընդունող բոլոր երկրները ստանձնելու են պարտավորություններ, որոնցից կարևորներն են տեղեկատվության փոխանակության ապահովումը, տնտեսական քաղաքականության միջոցով սնդիկ պարունակող սարքավորումների փոխարինումը անվտանգ և էկոլոգիապես ընդունելի սարքավորումներով: Վավերացումը նաև ենթադրում է տեխնիկական և ֆինանսական օժանդակություն զարգացող երկրների համար. «2018 թվականին Ճապոնիայի կառավարությունը 200 հազար դոլար օժանդակություն կցուցաբերի Հայաստանին սնդիկ պարունակող սարքավորումների փոխարինման համար,- ասաց է Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ համաձայնագիրը համահունչ է Հայաստանի որդեգրած այն քաղաքականությանը, որ բարենպաստ շրջակա միջավայրի ապահովմամբ պետք է հասնել կայուն զարգացման:

Նշենք, որ Հայաստանում սնդիկով աղտոտման հիմնական աղբյուրներն են հանքարդյունաբերությունը, քարածխով աշխատող ՋԷԿ-երը, ցերեկային լամպերի արտադրությունը, ցեմենտի արտադությունը:
Սնդիկը կայուն աղտոտիչ է, սնդիկով թունավորվածներն ունենում են ուղեղային ու նյարդաբանական վնասվածքներ և առողջական այլ խնդիրներ:

17:57 Հոկտեմբեր 10, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news