Հայաստանում աղբանոց են ծառայում անտառներն ու գետերը, ձորակներն ու հանքախորշերը, արձանագրում է «Մաքուր Հայաստան» ծրագիր

Հայաստանում աղբանոց են ծառայում անտառներն ու գետերը, ձորակներն ու հանքախորշերը, արձանագրում է «Մաքուր Հայաստան» ծրագիր

ԷկոԼուր

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում գույքագրվել ու անձնագրավորվել է ՀՀ տարածքում գտնվող շուրջ 2300 աղբանոց՝ ավելի քան 430 հա ընդհանուր տարածքով: Որպես աղբանոցներ են ծառայում ճանապարհամերձ տարածքները, ձորակները, անտառները, շահագործված հանքերից հետո մնացած հանքախորշերը և նույնիսկ ոռոգման ջրանցքներն ու գետերը: Աղբանոցների տեղադիրքերի և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի Google Earth հենքի վրա կառուցված միջավայրում: Այս մասին նշված է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրում:


Ըստ ծրագրի` ոչ պատշաճ աղբահավաքության արդյունքում տուժում են զբոսաշրջությունն ու բնական էկոհամակարգերը: «Հայաստան այցելող զբոսաշրջիկները, տուրիստական օպերատորները, հայաստանցի ներգնա զբոսաշրջիկներն ու վայրի բնության գրկում իրենց հանգիստն անցկացնող մեր քաղաքացիներն իրավամբ բողոքում են երկրի և մասնավորապես զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմամշակութային և բնական հուշարձանների մերձ տարածքների, ինչպես նաև հիմնական մայրուղիների և դեպի հուշարձաններ տանող ճանապարհների աղտոտվածությունից», - նշված է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրում:

Որպես առանձին խնդիր` Ծրագրում դիտարկվում է կենցաղային վտանգավոր թափոնների տարանջատման անհրաժեշտությունը: «Գործածությունից դուրս եկած կենցաղային վտանգավոր թափոնների փուլային կրճատման համար անհրաժեշտ է նախատեսել իրենց արտադրանքներից առաջացած թափոնների հետհավաքման սոցիալական պատասխանատվություն բոլոր կենցաղային վտանգավոր թափոն առաջացնող արտադրողների ու ներմուծողների համար», - նշված է ծրագրում:
Նշենք, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ քայլեր ձեռնարկում է այս ուղղությամբ: Ապրիլի 13-ին գործադիրը հավանություն տվեց Արտադրատեսակների համար արտադրողի /ներկրողի/ պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման հայեցակարգին, ըստ որի` գործածությունից դուրս եկող արտադրանքից առաջացող բնապահպանական հետևանքները կանխարգելելու համար ձեռնարկությունը պետք է նախատեսի միջոցառումներ, վարչական և ֆինանսական պատասխանատվություն կրի բացասական հետևանքների վերացման համար:

«Մաքուր Հայաստան»-ը պետություն- համայնք- մասնավոր հատված-քաղաքացիական հասարակություն լայնաֆորմատ համագործակցություն է: Այն կոչված է` մոբիլիզացնելու Հայաստանի բնակիչներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, բիզնես ոլորտին և ՀԿ-երին` մաքրելու Հայաստանն աղբից ու կանխելու դրա հետագա կուտակումները աղբահանության համար չնախատեսված վայրերում: Նախատեսվում է արդիականացնել աղբահավաքման համայնքային համակարգերը, ստեղծել ժամանակակից չափանիշներին համապատասխան տարածքային աղբավայրեր, համայնքներին հասանելի դարձնել մատչելի ֆինանսական ռեսուրսներ։

«Մաքուր Հայաստան»-ն իրականացվում է պետական, համայնքային բյուջեների և մասնավոր միջոցների հաշվին: Աշխատանքների համակարգման համար առաջարկվում

14:23 Ապրիլ 20, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news