Երևանում քննարկվեցին քիմիական անվտանգության հարցերը

Երևանում քննարկվեցին քիմիական անվտանգության հարցերը

ԷկոԼուր

Կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ)րի ոչնչացման միջազգային ցանցի (IPEN) նախաձեռնությամբ 2017թ.-ի սեպտեմբերի 28-29-ը Երևանում անցկացվեց «Հանրային մասնակցությունն Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում քիմիական անվտանգության հարցերի լուծմանը» խորագրով աշխատաժողով: Միջոցառմանը մասնակցեց Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի 10 երկրի 32 ներկայացուցիչ, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և  ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գրասենյակների, տեղական հասարակական կազմակերպությունների, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացրեց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն, աշխատաժողովի ժամանակ ակտիվ քննարկումներ ծավալվեցին քիմիական անվտանգությանն առնչվող ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր ծագող հարցերի շուրջ: Ելույթ ունեցողներն անդրադարձան այնպիսի խնդիրների, ինչպիսիք են` կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ-ներ) պաշարների գույքագրումը, ծանր մետաղներով շրջակա միջավայրի աղտոտումը, հորմոնային համակարգի վրա էնդոկրին քայքայիչ նյութերի ազդեցությունը, ջրային մարմինների աղտոտումը պլաստիկ նյութերով, գենդերային հավասարությունը: IPEN-ը ներկայացրեց Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի Կողմերի առաջին համաժողովի արդյունքները:

18:47 Հոկտեմբեր 09, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news