Երևանի 12 վարչական շրջաններում անցկացվեց «ԱղբՉէ» թափոնների հավաքագրման ակցիան

Երևանի 12 վարչական շրջաններում անցկացվեց «ԱղբՉէ» թափոնների հավաքագրման ակցիան
ԷկոԼուր

«Էկո աղբ» բնապահպանական ՀԿ-ն  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ համատեղ փետրվարի 22-ին Երևանի 12 վարչական շրջաններում անցկացրեց «ԱղբՉէ» թափոնների հավաքագրման ակցիան: Ակցիայի նպատակը շրջակա միջավայրը աղտոտումից փրկելն է՝ դրանք վերամշակման ուղարկելու ճանապարհով: Ակցիայի շրջանակներում հավաքագրվել են  թղթի, պլաստիկի, ապակու և պոլիէթիլենի թափոնները:

Համաձայն «Էկո աղբ» ՀԿ-ի՝ «Համաշխարհային բանկ»-ի տվյալներով Հայաստանը աշխարհում 6-րդ ամենաշատ աղբ արտադրող երկիրն է: Կազմակերպության ջանքերով երկու տարվա ընթացքում վերամշակման է հանձնվել 131.500 կգ թուղթ՝ այդպիսով փրկելով 2267 ծառ: Վերամշակման է հանձնվել նաև 9100 կգ ապակի, 8700 կգ պլաստիկ, 3300 կգ պոլիէթիլենային տոպրակ: Ըստ ՀԿ-ի տվյալների՝ Երևանում կայուն կերպով տեսակավորում և թափոնները վերամշակման է ուղարկում 2000-ից ավելի բնակիչ:
 
Լուսանկարը՝ «Էկո աղբ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից
 

15:50 Փետրվար 24, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news