Սիրողական ձկնորսություն՝ ինչպես պահպանել կանոնները

Սիրողական ձկնորսություն՝ ինչպես պահպանել կանոնները

ԷկոԼուր

2020 թ. հունիսի 10-ին տեղի ունեցավ «Ձկնային պաշարների պահպանումը քաղաքացիների իրազեկության բարձրացման և պետական քաղաքականության բարեփոխումերի միջոցով» ծրագրի առաջին փուլի արդյունքների և հետագա գործողությունների քննարկումը: 

«Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ-ի համանախագահ, ծրագրի համակարգող Սամվել Պիպոյանը և փորձագետ Սևակ Բալոյանը ներկայացրեցին ծրագրի հիմնական նպատակներն ու խնդիրները, քննարկեցին ծրագրի շրջանակներում մշակված նյութերի բովանդակությունը, որոնք նպատակաուղղված են բարեկիրթ սիրողական ձկնորսության կայացմանը: Ըստ Սամվել Պիպոյանի՝ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը և բարեփոխումներ կատարել  պետական քաղաքականության ոլորտում:

Մասնակիցները քննարկեցին «Ձկների դաշտային ուղեցույց-որոշիչի», «Ձկնորսի հիշատակարան» բուկլետի և «Պարտավոր ենք պահպանել» խորագրով պաստառի ձևաչափն ու բովանդակությունը, որոնք նախատեսված են ձկնորսների, հասարակական կազմակերպություների, ՏԻՄ մարմինների, կրթական հաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի համար: Քննարկվեց նաև սիրողական ձկնորսության ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի, այդ թվում նաև սիրողական ձկնորսություն իրականացնելու թույլտվությունն առցանց տրամադրելու կարգը:

Քննարկմանը մասնակցեցին ծրագրի հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ Արմեն Մարտիրոսյանը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ), Բարդուխ Գաբրիելյանը՝ ՀՀ ԳԱԱ «Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության կենտրոն», Ոսկեհատ Գրիգորյանը՝ Շրջակա միջավայրի նախարարություն, Վարդան Վարդանյանը՝ «Սևան» ազգային պարկ, Կարեն Մանվելյանը՝ WWF ֊ Հայաստան, Արևիկ Հովսեփյանը՝ «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ, Նազելի Վարդանյանը՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ, Ինգա Զարաֆյանը՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ: 

 

20:30 Հունիս 10, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news