ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 2022 թ․-ից պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 2022 թ․-ից պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրինագիծը

ԷկոԼուր

ՀՀ Ազգային ժողովը ս․ թ․ մարտի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքի արգելք 2022թ․ հունվարի 1-ից։ 

Օրինագծի առնչությամբ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում առկա մոտ 1 մլն տնային տնտեսությունների կողմից օրական սպառվում է առնվազն 1-2 պոլիէթիլենային տոպրակ՝ տարեկան մոտ 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակ: Մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի: Գիտական հետազոտությունները փաստում են, որ միկրոպլաստիկն առկա է ոչ միայն ջրային և հողային ռեսուրսներում, այլ նաև կենդանի օրգանիզմներում և սննդամթերքի մեջ: Միկրոպլաստիկ է հայտնաբերվել նույնիսկ անձրևի կաթիլների մեջ:

Oգտագործված պլաստիկ արտադրանքով՝ այդ թվում նաև պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները:

Սպառողի վարքագծի փոփոխությունն էական նշանակություն ունի այս գործընթացում: Անկախ օրենսդրորեն ամրագրված սահմանափակումներից, մենք՝ ինքներս, կարող ենք սահմանափակել կամ առհասարակ հրաժարվել մեկանգամյա պլաստիկի գործածումից կենցաղում նախքան օրենքն ուժի մեջ մտնելը»:

14:16 Ապրիլ 01, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news