Ձեռնարկությունները պատասխանատվություն կստանձնեն գործածությունից դուրս եկած արտադրանքից առաջացող բնապահպանական հետևանքները կանխարգելելու համար

Ձեռնարկությունները պատասխանատվություն կստանձնեն գործածությունից դուրս եկած արտադրանքից առաջացող բնապահպանական հետևանքները կանխարգելելու համար

ԷկոԼուր

Հայաստանում պատրաստվում են բարձրացնել ձեռնարկությունների պատասխանատվությունը թափոններից շրջակա միջավայրի վրա բացասական հետևանքների վերացման համար: Խոսքը վերաբերում է օգտագործումից դուրս եկած էլեկտրոնային ապրանքներին, փաթեթավորման նյութերին, ավտոտրանսպորտային միջոցներին կամ դրանց տարբեր մասերին` անվադողերին և մարտկոցներին:

Հայաստանում պետության կողմից կանոնակարգված չէ նմանատիպ թափոնների հավաքագրման գործընթացները: Այդ թափոնների հավաքմամբ և վերամշակմամբ զբաղվում է 10 կազմակերպություն:

Սույն թվականի ապրիլի 13-ին գործադիրը հավանություն տվեց Արտադրատեսակների համար արտադրողի /ներկրողի/ պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման հայեցակարգին, որով նախատեսվում է նախադրյալներ ստեղծել արտադրողի (ներկրողի) պատասխանատվության ընդլայնման համակարգի ներդրման համար: Գործածությունից դուրս եկող արտադրանքից առաջացող բնապահպանական հետևանքները կանխարգելելու համար ձեռնարկությունը պետք է նախատեսի միջոցառումներ, վարչական և ֆինանսական պատասխանատվություն կրի բացասական հետևանքների վերացման համար:

Լուսանկարը` www.waste.ru կայքի:

Ապրիլ 14, 2017 at 18:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր