Հայաստանում աղբին պետք է պատերազմ հայտարարենք. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում աղբին պետք է պատերազմ հայտարարենք. Նիկոլ Փաշինյան

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թ-ի բյուջեի քննարկումների ժամանակ անդրադարձել է հանրապետությունում առկա աղբի խնդրին:

«Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, ծածկված է աղբով, և մեր երկիրը գտնվում է աղբի տակ: Սա արձանագրում է, որն իր մեջ նորություն չի պարունակում, բայց Հայաստանի Հանրապետությունում իմ շրջագայություններն ինձ հանգեցնում են մի տխուր նախնական եզրակացության, որ մենք կարծես աղբի հարևանությամբ հանգիստ, խաղաղ և հաշտ ենք ապրում:

Մակրո խնդիրն աղբի վերամշակման ռազմավարություն ունենալն է, և կոնկրետ քայլեր ձեռնարկելը, և մենք այդ քննարկումներն անում ենք: Կա տեղային խնդիր, և իմ տպավորությամբ, ՀՀ քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմիններից բավարար հետևողականությամբ չեն պահանջում, որպեսզի աղբի կառավարման հետ կապված կոնկրետ խնդիրներ լուծվեն: Երևանում մենք վերջերս տեսանք աղբի ճգնաժամը, և տեսնում ենք նաև այդ ճգնաժամի հաղթահարումը: Բայց, երբ այսօր տեղեկություններ ենք ստանում, որ մի շարք համայնքների ղեկավարներ գյուղապետարաններում կեղծ հաստիքների վրա կեղծ մարդկանց են աշխատանքի ընդունել և միլիոնավոր գումարներ դուրս գրել, և մյուս կողմից այդ համայնքներն աղբի մեջ են, առաջին միտքը, որ գալիս է, հետևյալն է, որ, եթե քաղաքացիները համայնքային նշանակության խնդիրները ձևակերպեին, այդ գյուղապետները ժամանակ և կարողություն չէին ունենա այդ չարաշահումները թույլ տալու: Եվ կա անհատական մակարդակ՝ ես չեմ տեսնում, որ մեր երկրում աղբի նկատմամբ կռիվ կամ կոնֆլիկտ կա: Եթե մենք անհատական մակարդակում աղբը չհանդուրժենք, տեղային մակարդակում կամ մակրո մակարդակում ինչպես պետք է հանդուրժենք:

...Քանի դեռ ՀՀ այն քաղաքացին չի ձևավորվել, որն ամեն մի աղբ գցողի իր պարտքն է համարում դիտողություն անելը՝ անկախ դրա հետևանքներից, այս խնդիրը կրկին մնալու է, եթե անգամ միլիարդներ ներդնենք: Մեր խնդիրն է կանխարգելելը, ոչ թե աղբ նետողին տուգանելը: Մեկը մյուսին չի խանգարում

...Հայաստանում մենք աղբին պետք է պատերազմ հայտարարենք»,- ասել է կառավարության ղեկավարը և տվել կոնկրետ հանձնարարականներ:

Անդրադարձ է կատարվել հանրապետությունն աղբից մաքրելու ուղղությամբ իրականացվելիք քայլերին, այդ թվում՝ աղբի տեսակավորման, աղբավայրերի կառավարման, աղբի վերամշակման հնարավորություններին:

17:23 Դեկտեմբեր 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news