«Վալլեքս» խմբի ընկերությունների պատասխանը անտառտնկումների վերաբերյալ

«Վալլեքս» խմբի ընկերությունների պատասխանը անտառտնկումների վերաբերյալ

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում էր ուղարկել «Վալլեքս» խմբի ընկերություններ` խնդրելով տրամադրել լուսանկարներ, որոնք կպատկերեին  Թեղուտի ծրագրի շրջանակներում տնկված անտառները:  Ի պատասխան «Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը նամակով հայտնեց.

«Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման և գործունեության ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի փոխհատուցման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում անցած ժամանակահատվածում անտառապատում (այսուհետ՝ ԱՊ), խոտհունձ (այսուհետ՝ ԽՀ), ագրոտեխնիկական խնամք (ԱՏԽ) և լրացման աշխատանքներ (այսուհետ՝ ԼԱ) իրականցվել են հետևյալ տարածքներում՝ նշված տարիներին, մակերեսով և ծառատեսակների օգտագործմամբ.

Տարածք

ԱՊ ընդհանուր մակերեսը (հա)

2009թ.

2010թ.

 

2011թ.

2012թ.

2013թ.

2014թ.*

2015թ.*

Ծառա­տեսակներ

 

Թեղուտ համայնքի տարածք

50

ԱՊ - 40

 

ԱՊ - 10

ԱՏԽ

ԽՀ

ԼԱ

ԽՀ

ԱՏԽ

-

ԱՏԽ

ԼԱ

-

-

Սոճի

Կաղնի

Թխկի

Շնող համայնքի տարածք

17

ԱՊ - 13

 

ԱՊ - 4

ԱՏԽ

ԽՀ

ԼԱ

ԱՏԽ - 17

ԽՀ - 17

ԼԱ

-

-

-

-

Սոճի

Կաղնի

Հացենի

Լեռնահովիտ համայնքի տարածք

73

ԱՊ - 55

 

ԱՊ - 18

ԽՀ

ԱՏԽ

ԽՀ - 73

ԱՏԽ

 

ԽՀ - 52

ԽՀ - 52

-

-

Սոճի

Կաղնի

Խնձորենի

Տանձենի

Արջուտ համայնքի տարածք

50

-

-

ԱՊ - 50

 

ԽՀ - 40

ԱՏԽ

ԱՏԽ

ԼԱ

ԱՏԽ

ԽՀ - 40

-

Կաղնի

Խնձորենի

Թխկի

Հացենի

Օձուն համայնքի տարածք

30

-

-

ԱՊ - 15.5

ԱՊ - 14.5

ԱՏԽ

ԽՀ

ԼԱ

ԱՏԽ

ԽՀ - 24

ԼԱ

ԱՏԽ

ԽՀ - 24

-

-

Կաղնի

Խնձորենի

Տանձենի

Թխկի, Հացենի

Հայանտառ ՊՈԱԿ «Գուգար­քի անտառ­տնտեսություն», Սպի­տակի անտառ­պե­տու­թյան քառակուսի 36

62

-

-

-

ԱՊ - 62

ԱՏԽ

ԼԱ

ԱՏԽ

ԽՀ - 62

ԱՏԽ

Կաղնի

Թխկի

Հացենի

Քառակուսի 32

72.1

-

-

-

ԱՊ - 18

ԱՊ - 54.1

ԱՏԽ

ԽՀ - 5

ԼԱ - 52.1

ԼԱ - 20

ԽՀ - 72

-

Սոճի

Թխկի

Հացենի

Քառակուսի 10

16.4

-

-

-

-

-

ԱՊ - 4

ԱՊ - 12.4

ԱՏԽ

Սոճի

Հացենի

Թխկի

Վանաձորի անտառ­պե­տության քառակուսի 5

20.8

-

-

-

-

-

ԱՊ - 9

ԱՊ - 11.8

ԱՏԽ

Սոճի

Հացենի

Թխկի

Լալվարի անտառ­­­տնտե­սության Շնողի ան­տառ­պե­տու­թյան քառակուսի 5

9.5

-

-

-

-

ԱՊ - 9.5

ԱՏԽ

ԽՀ - 4

ԱՏԽ

ԽՀ – 9.5

ԼԱ - 9.5

-

Հաճարենի

Հացենի

Քառակուսի 20, 21

14.9

-

-

-

-

ԱՊ - 14.9

ԽՀ - 14.9

ԱՏԽ

ԱՏԽ

ԽՀ - 14.9

ԼԱ - 14.9

 

Հաճարենի

Հացենի

Ընդամենը ԱՊ

415.7

108

32

65.5

94.5

78.5

13

24.2

 

* 2014-2015թթ. վերաբերող տեղակատվությունը վերջնական չէ և Ծրագրով սահմանված կարգով ու ժամկետներում ենթակա է ճշգրտման:

Ցավոք, չունենք Ծրագրի իրականացման տարածքների շատ թե քիչ լայն ընտրանք ապահովող լուսանկարներ, որոնք այդ տարածքներում իրադրությունը կարտացոլեն բավարար համակողմանիորեն: Առաջիկայում «Թեղուտ» ՓԲ ընկերության բնապահպանության բաժնի աշխատանքային խումբը նախատեսում է այցելություններ կատարել այդ տարածքներ և լուսանկարել ու տեսագրել դրանք: Սույնով առաջարկում ենք «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությանը ներգրավվել այդ աշխատանքներին և պատրաստակամություն հայտնում այցելությունները կատարել փոխհամաձայնեցված հերթականությամբ ու ժամանակացույցով»:

«Վալլեքս» խմբի ընկերությունների պատասխանը, թե ինչու Շնողում անտառ չեն տնկել

Անտառային պատմություններ` ինչպես է «Թեղուտ» ՓԲԸ-ն անտառ տնկել (Լուսանկարներ)

15:55 Սեպտեմբեր 22, 2015


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news