Ակցիա - երթ դեպի Հատուկ քննչական ծառայություն

Ակցիա - երթ դեպի Հատուկ քննչական ծառայություն

ԷկոԼուր

Բնպահպան ակտիվիստները ապրիլի 5-ին` ժամը 13:00-ին, ակցիա-երթ են կզմակերպում դեպի ՀՀ գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայություն: Նրանք պատրաստվում են եւս մեկ անգամ քննչական ծառայությանը հանձնել հանցագործության մասին հաղորդում` կապված “Environmental Recources Management” (ERM) կազմակերպության զեկույցում տեղ գտած «Վալլեքս» -ին վերաբերող ապօրինությունների հետ: Ակցիան մեկնարկելու է Հանրապետության հրապարակից` Նոյան տապան գրախանութի մոտից: Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 21-ին Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը կազմակերպեց երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն, և հանցագործության մասին միեւնույն հաղորդումը տեղադրվեց ՀՔԾ փոստարկղում:

«Թեև 10-օրյա ժամկետում ՀՔԾ-ն պարտավոր էր արձագանքել հաղորդմանը, նա ոչ միայն չարձագանեց, այլ ինչպես տեղեկացնում է Կենտրոն հեռուստաընկերությունը, 2013թ. հունվարին հերքեց, որ նման հաղորդում է ստացել:

Քանի որ ՀՀ գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունը հերքում է, որ 2012թ. դեկտեմբերի 21-ին հանցագործության մասին հաղորդում է ստացել, Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը 2013թ. ապրիլի 5-ին նորից է հանձնելու այս հաղորդումը` այս անգամ նախաձեռնության շատ անդամների ձեռքով»,- նշված է հայտարարության մեջ:

15:36 Ապրիլ 03, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news