«Վալլեքս»-ը հերքում է Օմբուդսմենի խորհրդականի փաստարկները

«Վալլեքս»-ը հերքում է Օմբուդսմենի խորհրդականի փաստարկները

ԷկոԼուր

«Վալլեքս» խմբի ընկերությունները, որի մեջ է մտնում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն, հերքում է Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանի` մարտի 18-ին արվածհայտարարությունը: Ընկերության նամակում մասնավորապես ասված է.

«Շրջակա միջավայրի պահպանության հարցերով Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանի անունից 18.03.2013 թ. տարածված տեղեկատվության կապակցությամբ հայտնում ենք, որ իրականության հետ կապ չունեն դրանում տեղ գտած հետևյալ պնդումները.

1.«2006թ. Թեղուտ ՓԲԸ-ին գործունեության թույլտվություն տրամադրվել է օրենսդրության մի շարք խախտումներով»: 

- 2006 թ. «Թեղուտ» ՓԲ ընկերությանը որևէ նոր թույլտվություն և (կամ) լիցենզիա չի տրամադրվել ընդհանրապես:

2. «Ներկայումս հանքավայրի շահագործումն իրականացվում է նոր՝ 2010 թվականին մշակված նախագծով, որը փորձաքննության չի ենթարկվել»:

- Հարցի վերաբերյալ ընկերությունը 2012 թ. դեկտեմբերի 19-ին տարբեր լրատվամիջոցներով տարածել է և ընկերության պաշտոնական կայքում տեղակայել սպառիչ պարզաբանումներ (http://teghout.am/am/news/51.htm), որոնց առկայության պարագայում խնդրի հետագա շահարկումն առնվազն տարօրինակ է»:

Մարտ 19, 2013 at 14:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր