ԷկոԼուր
«Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարում է Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչների կողմից ընկերությանը պատճառված զգալի նյութական վնասի մասին: Ընկերության տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ հուլիսի 5-ի վաղ առավոտյան, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների մի խումբ բնակիչներ և ՀՀ այլ համայնքներից ժամանած քաղաքացիական ակտիվիստներ խմբվել էին ընկերության կառուցվող լեռնահանքային համալիր տանող ճանապարհի մի հատվածում՝ արգելափակելով ընկերության աշխատակիցների և փոխադրամիջոցների ընթացքը դեպի իրենց աշխատանքի վայրեր:
«Թեղուտ» ՓԲԸ-ն բացատրություն է տվել արոտավայրեր գնալու համար անցաթղթերի տրամադրման կարգի կապակցությամբ, եւ կեսօրին կողմերը համաձայնության են եկել:
Հիշեցնենք, որ բնակիչները գնացել են այդ քայլին, քանի որ զրկվել են իրենց արոտավայրեր մուտք գործելու հնարավորությունից եւ նշել են, որ ընկերությունը չի կատարել իր պարտավորությունը եւ չի կառուցել շրջանցիկ ճանապարհ, իսկ միակ ճանապարհը փակել է:
Հուլիս 09, 2013 at 12:26